Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրի վերջին խաղում առաջատար «Փյունիկը» հյուրընկալվեց «Ալաշկերտին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։
43-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Ալաշկերտի» վենեսուելացի կիսապաշտպան Ֆլորես Բարիոսը։
«Փյունիկը» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Նոան» ու «Արարատ-Արմենիան» ունեն 39-ական միավոր։ «Ալաշկերտը» 5-րդն է՝ 31 միավոր։
Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր
«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1:1
Ֆլորես Բարիոս, 43 - Հովհաննես Հարությունյան, 17, 11մ
Դեկտեմբերի 5
«Շիրակ» - «Վեստ Արմենիա»՝ 1:2
Տիգրան Սումբուլյան, 61 - Տեոֆիլո Էյդիսոն, 9, Սարգիս Մեթոյան, 76
«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 0։1
Մոհամեդ Յատարա, 5
Դեկտեմբերի 4
ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 2:0
Գրենիկ Պետրոսյան, 66, Իվան Զոտկո, 68, ինքնագոլ
«Նոա» - «Վան»՝ 3:1
Արթուր Միրանյան, 32, 45+3, Պաուլ Գլադոն, 90+8 - Իպեհե Ուիլյամս, 84
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում