23:26  ,  4 դեկտեմբերի, 2023

Պատանեկան ԱԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում երկրորդն է

Երեւանում ավարտված բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանը 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալով թիմային հաշվարկում երկրորդն է, ինչը բացառիկ արդյունք է հայկական բռնցքամարտի պատմության մեջ։

Առաջին տեղը գրավել է Ռուսաստանի հավաքականը, որը նվաճել է 7 ոսկե, 2 արծաթե, 7 բրոնզե մեդալ։

Հայաստանի հավաքականից ոսկե մեդալներ նվաճեցին 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը, 60 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը եւ Վաղարշակ Քեյանը (48 կգ)։

Արծաթե մեդալակիներ դարձան 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 46 կգ քաշային Առնո Դարչինյանը, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, Արեն Խառատյանը (52 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (70 կգ)։

Բրոնզե մեդալ նվաճեց Տիգրան Խաչատրյանը (+80 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում