18:29  ,  4 դեկտեմբերի, 2023

Պատանեկան ԱԱ․ Հայաստանը նվաճեց 4 ոսկե մեդալ (ֆոտո, վիդեո)

Հայաստանի թիմը 4 ոսկե մեդալ նվաճեց Երեւանի «Միկա» մարզադահլիճում ավարտվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում։

Հայաստանի չորրորդ ոսկե մեդալը նվաճեց Ալբերտ Հարությունյանը, որը 75 կգ քաշային կարգի եզրափակիչում 5:0 հաշվով առավելության հասավ Հնդկաստանի ներկայացուցիչ Սահիլ Սահիլի նկատմամբ։

Հայաստանի հավաքականից ոսկե մեդալներ նվաճել էին նաեւ 60 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը եւ Վաղարշակ Քեյանը (48 կգ)։

Արծաթե մեդալակիներ դարձան 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 46 կգ քաշային Առնո Դարչինյանը, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, Արեն Խառատյանը (52 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (70 կգ)։

Բրոնզե մեդալ էր նվաճել Տիգրան Խաչատրյանը (+80 կգ)։

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում