15:49  ,  4 դեկտեմբերի, 2023

Պատանեկան ԱԱ․ Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը (ֆոտո, վիդեո)

Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում։

50 կգ քաշային կարգի եզրափակիչում Տիգրան Հովսեփյանը 5:0 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Անգել Յանկով Դիմիտրովին։

48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը եզրափակիչում պարտվեց հնդիկ Պայալ Պայալին։ Եզրափակիչների երկրորդ օրն արծաթե մեդալ էր նվաճել նաեւ 46 կգ քաշային Առնո Դարչինյանը։

Եզրափակիչների առաջին օրը Հայաստանի երեք մասնակիցներից ոսկե մեդալակիր էր դարձել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արեն Խառատյանը (52 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (70 կգ) բավարարվել էին արծաթե մեդալով։

Պատանեկան ԱԱ, եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները

60 կգ

Անդրանիկ Մարտիրոսյան - Ֆիրուժոն Սադուլաեւ (Ուզբեկստան)

66 կգ

Արգիշտի Հակոբյան - Իվան Սինյակ (Բելառուս)

75 կգ

Ալբերտ Հարությունյան - Սահիլ Սահիլ (Հնդկաստան)

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում