17:07  ,  2 դեկտեմբերի, 2023

Լա Լիգա․ Գրիզմանը՝ ամսվա լավագույն խաղացող

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն խաղացողը նոյեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Անցած ամիս 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 3 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գրիզմանն արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հետ մասնակցել է 13 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում