11:29  ,  1 դեկտեմբերի, 2023

Կոնֆերենցիաների լիգա․ Փլեյ-օֆֆ դուրս եկած 12 թիմեր

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրից հետո հայտնի է փլեյ-օֆֆի 24 մասնակցից 12-ը։

ՊԱՕԿ-ն (Հունաստան) ու «Վիկտորիա Պլզենը» (Չեխիա) ապահովել են խմբերում առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչի ուղեգրեր։

Փլեյ-օֆֆ են դուրս եկել նաեւ «Աստոն Վիլան»  (Անգլիա), «Բուդյո-Գլիմտը» (Նորվեգիա), «Բրյուգեն» (Բելգիա), «Ֆիորենտինան» (Իտալիա), «Գենտը» (Բելգիա), «Լիլը» (Ֆրանսիա), «Մաքաբի Թել Ավիվը» (Իսրայել) եւ «Սլովանը» (Սլովակիա)։ Վերջին տուրից հետո պարզ կդառնա, թե փլեյ-օֆֆի որ փուլից այս թիմերը կշարունակեն պայքարը։

1/16 եզրափակիչ են դուրս եկել «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» (Գերմանիա) եւ Եվրոպայի լիգայում խմբում երրորդ տեղը գրաված «Սերվետը»  (Շվեյցարիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English