Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումներից հետո հայտնի է փլեյ-օֆֆի 14 մասնակից։
Պայքարը կշարունակեն անգլիական «Լիվերպուլը» (1/8 եզրափակիչ), «Վեստ Հեմը», «Բրայթոնը», գերմանական «Բայերն» (1/8 եզրափակիչ) ու «Ֆրայբուրգը», իտալական «Ռոման» ու «Ատալանտան», ֆրանսիական «Մարսելն» ու «Ռենը», իսպանական «Վիլյառեալը», պորտուգալական «Սպորտինգը», չեխական «Սլավիան», շվեյցարական «Յանգ Բոյզը», հոլանդական «Ֆեյենորդը»։
Խմբերում առաջին տեղերը գրաված թիմերը դուրս են գալիս 1/8 եզրափակիչ, երկրորդ տեղ գրավածները՝ 1/16 եզրափակիչ։ Երրորդ տեղ գրաված թիմը պայքարը կշարունակեն Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում