14:16  ,  30 նոյեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ «Արսենալի» ռեկորդը

Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների լիգայի ռեկորդ է գրանցել։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը գլխավոր եվրագավաթային մրցաշարի պատմության մեջ առաջինն է, որի 5 տարբեր ֆուտբոլիստներ (չհաշված ինքնագոլերը) առաջին խաղակեսում գրավել են մրցակցի դարպասը։

Խմբային մրցաշարի նախավերջին տուրում «Արսենալը» 6:0 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիական «Լանսին»։

Առաջին խաղակեսում գոլի հեղինակ էին դարձել Կայ Հավերցը, Գաբրիել Ժեզուսը, Բուկայո Սական, Գաբրիել Մարտինելին եւ Մարտին Էդեգորը։

«Արսենալը» նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում