12:45  ,  30 նոյեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի չորս հավակնորդներին։

Մրցանակին հավակնում են․

Հռոմի «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը դուբլի հեղինակ էր դարձել շոտլանդական «Սելթիկի» դեմ խաղում (2:0),

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, որը մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել գերմանական «Լայպցիգի» դեմ խաղում (3:2),

Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (3:3) 2 գոլ խփած եւ 1 գոլային փոխանցում կատարած մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշը («Գալաթասարայ»),

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտեր» դեմ խաղում (3:3) հեթ-տրիկի հեղինակ դարձած պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուն («Բենֆիկա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում