15:04  ,  29 նոյեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Օրվա լավագույն սեյվերը (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի E, F, G, H խմբերում տեղի ունեցած նախավերջին տուրի հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է լավագույն սեյվերը։

Փայլուն խաղով աչքի են ընկել անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» անգլիացի դարպասապահ Նիկ Փոուփը ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ (1:1), «Պորտուի» պորտուգալացի դարպասապահ Դիոգո Կոշտան «Բարսելոնայի» դեմ (1:2) եւ կատալոնական թիմի իսպանացի դարպասապահ Ինյակի Պենյան նույն խաղում, բելգիական «Անտվերպենի» ֆրանսիացի դարպասապահ Ժան Բուտեզը Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում (0:1), Դորտմունդի «Բորուսիայի» շվեյցարացի դարպասապահ Գրեգոր Կոբելը, որը հետ է մղել «Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի իրացրած 11-մետրանոցը։ «Բորուսիան» հաղթել էր 3:1 հաշվով եւ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում