11:50  ,  29 նոյեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճած 10 թիմեր

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի  E, F, G, H խմբերում տեղի ունեցած նախավերջին տուրի հանդիպումներից հետո եւս չորս թիմ ապահովեց տեղը փլեյ-օֆֆում։ Արդեն հայտնի է 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած 10 թիմ։

Պայքարը տիտղոսի համար կշարունակեն կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», իտալական «Լացիոն» ու «Ինտերը», գերմանական «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» ու «Լայպցիգը», իսպանական «Ռեալ Սոսիեդադը», տիտղոսը պաշտպանող անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում