02:05  ,  29 նոյեմբերի, 2023

ՉԼ․ «Բարսելոնան» դուրս եկավ փլեյ-օֆֆ, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային մրցաշարի նախավերջին տուրը։

Տեղի ունեցան E, F, G, H խմբերում ընդգրկված թիմերի մասնակցությամբ հանդիպումները։

E խմբում Մադրիդի «Աթլետիկոն» 3:1 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆեյենորդին» եւ 11 միավորով առաջինն է։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։

«Ֆեյենորդը» 6 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

Այս խմբից 1/8 եզրափակիչի երկրորդ ուղեգիրն ապահովեց հռոմեական «Լացիոն», որը 2:0 հաշվով պարտության էր մատնել շոտլանդական «Սելթիկին» եւ 10 միավորով երկրորդն է։ «Սելթիկը» վերջինն է՝ 1 միավոր։

F խմբում Դորտմունդի «Բորուսիան» 3:1 հաշվով առավելության հասավ իտալական «Միլանի» նկատմամբ եւ 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր։

«Միլանը» 5 միավորով վերջինն է, սակայն պահպանում է երկրորդ տեղ բարձրանալու հնարավորություն։

Խմբի մյուս խաղում անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» 1:1 հաշվով խաղաց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, որը 7 միավորով երկրորդն է։ «Նյուքասլը» 5 միավորով երրորդն է։

G խմբում Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթին» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ գերմանական «Լայպցիգի» նկատմամբ եւ 15 միավորով գրավեց առաջին տեղը։ «Լայպցիգը» 9 միավորով երկրորդն է։ Երկու թիմերն էլ ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգրերը։

H խմբում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց պորտուգալական «Պորտուին» եւ 12 միավորով բարձրացավ առաջին տեղը՝ նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

Ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը» Գերմանիայի Համբուրգ քաղաքում տնային հանդիպում անցկացրեց բելգիական «Անտվերպենի» հետ եւ հաղթեց 1:0 հաշվով։

«Պորտուն» ու «Շախտյորը» վաստակել են 9-ական միավոր։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

E խումբ

«Ֆեյենորդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:3 (տեսանյութ)

Մատս Վիֆեր, 77 - Լյուտսհարել Գերտրեյդա, 14, ինքնագոլ, Մարիո Էրմոսո, 57, Սանտիագո Խիմենես, 81, ինքնագոլ

«Լացիո» - «Սելթիկ»՝ 2:0 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 82, 85

Մրցաշարային դրություն․ «Աթլետիկո»՝ 11 միավոր, «Լացիո»՝ 10, «Ֆեյենորդ»՝ 6, «Սելթիկ»՝ 1:

F խումբ

«Միլան» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:3 (տեսանյութ)

Սամու Չուկվեզե, 37 - Մարկո Ռոյս, 10, 11մ, Ջեյմի Բայնո-Գիտենս, 59, Քարիմ Ադեյեմի, 69

Չիրացրած 11մ՝ Օլիվիե Ժիրու («Միլան»), 6

ՊՍԺ - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 1:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 90+8 - Ալեքսանդր Իսակ, 24

Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 10 միավոր, ՊՍԺ՝ 7, «Նյուքասլ»՝ 5, «Միլան»՝ 5:

H խումբ

«Բարսելոնա» - «Պորտու»՝ 2:1 (տեսանյութ)

Ժոաու Կանսելու, 32, Ժոաու Ֆելիշ, 57 - Պեպե, 30

«Շախտյոր Դոնեցկ» - «Անտվերպեն»՝ 1:0 (տեսանյութ)

Նիկոլայ Մատվիենկո, 12

Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 12 միավոր, «Պորտու»՝ 9, «Շախտյոր»՝ 9, «Անտվերպեն»՝ 0:

G խումբ

«Մանչեսթեր Սիթի» - «Լայպցիգ»՝ 3:2 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 54, Ֆիլ Ֆոդեն, 70, Խուլիան Ալվարես, 87 - Լուա Օպենդա, 13, 33

«Յանգ Բոյզ» - «Ցրվենա Զվեզդա»՝ 2:0

Կոստա Նեդելկովիչ, 8, ինքնագոլ, Լեւեն Բլյում, 29

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 15 միավոր, «Լայպցիգ»՝ 9, «Յանգ Բոյզ»՝ 4 «Ցրվենա Զվեզդա»՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում