11:20  ,  28 նոյեմբերի, 2023

Գվարդիոլա․ Կարեւոր է խմբում առաջին տեղ գրավելը

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է գերմանական «Լայպցիգի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում։ Երկու թիմերն էլ արդեն ապահովել են 1/8 եզրափակիչի ուղեգրերը։

«Մենք պետք է կամ հաղթենք, կամ խաղանք ոչ ոքի։ Երկու թիմերն էլ հաջողությամբ հաղթահարել են որակավորումը։ Շնորհավորում եմ «Լայպցիգին»։ Բայց կարեւոր է խմբում առաջին տեղ գրավելը հեղինակության համար, նաեւ 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը տանն անցկացնելու համար։ Դա վճռական նշանակություն չունի, բայց որոշակի առավելություն տալիս է։

Մեր թիմը շատ լավ է խաղում։ Հույս ունեմ՝ երկրպագուները կվայելեն գեղեցիկ խաղ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթի» - «Լայպցիգ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում