Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում խաղում հյուրընկալվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի թիմին։
Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։
43-րդ րոպեին աչքի ընկավ իսպանական «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը (տեսանյութ)։
D խմբում Խորվաթիան 16 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը եւ նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր։ Հայաստանի հավաքականը 8 միավորով չորրորդն է։
D խմբի մյուս խաղում Ուելսի հավաքականը տանը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Թուրքիայի հետ, որը 17 միավորով գրավեց առաջին տեղը։
Ուելսի թիմը 12 միավորով մնաց երրորդ տեղում եւ պայքարը ուղեգրի համար կշարունակի 2024թ․ մարտին նախատեսված անցումային հանդիպումներում։ Մնացել է վիճարկել երեք ուղեգիր։
Եվրո-2024, ընտրական փուլ, վերջին տուր
Խորվաթիա - Հայաստան՝ 1:0
Անտե Բուդիմիր, 43
Հայաստան․ Չանչարեւիչ, Կալիսիր, Տիկնիզյան, Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, Հովհաննես Հարությունյան (Արտակ Դաշյան, 70), Կամո Հովհաննիսյան (Էրիկ Փիլոյան, 86), Էդուարդ Սպերցյան, Էդգար Սեւիկյան (Արթուր Սերոբյան, 70), Հրանտ-Լեոն Ռանոս (Արթուր Միրանյան, 73), Լուկաս Սելարայան (Վահան Բիչախչյան, 46)։
Ուելս - Թուրքիա՝ 1:1 (տեսանյութ)
Նեկո Ուիլյամս, 7 - Յուսուֆ Յազիջի, 70, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում