20:49  ,  19 նոյեմբերի, 2023

Մ-22 ԵԱ․ Ռուսլան Ասլիկյանը հաղթեց ադրբեջանցուն եւ նվաճեց ոսկե մեդալ (տեսանյութ)

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ասլիկյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

57 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռուսլան Ասլիկյանը 4:1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ազրակ Բաբիրովին։

51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին եւ բավարարվեց արծաթե մեդալով։

Կանանց 60 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել Էլիդա Քոչարյանը։

Սոնա Հարությունյանը (63 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) բավարարվել էին բրոնզե մեդալներով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում