Աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները դուրս եկավ Թուրինում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության եզրափակիչ։ Սիները կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ, որը պարտություն կրեց 3:6, 7:6 (7:4), 1:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 29 րոպե։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը եւ երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը։
ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում