18:48  ,  18 նոյեմբերի, 2023

Եվրո-2024. Հայաստան - Ուելս՝ ոչ ոքի առաջին խաղակեսում (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Ուելսի հավաքականին։  Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմից արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը (տեսանյութ

Ավելացված երկրորդ րոպեին անկյունայինից հետո գլխի հարվածով սեփական դարպասը գրավեց Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը (տեսանյութ

Ընդմիջում է։

Հայաստան․ Օգնյեն Չանչարեւիչ, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան, Նաիր Թիկնիզյան, Անդրե Կալիսիր, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Ուգոչուկվու Իվու, Արտակ Դաշյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Լուկաս Սելարայան։

Изображение

Ուելս․ Դենի Ուորդ, Նեկո Ուիլյամս, Բեն Դեւիս, Կրիս Մեֆամ, Ջո Ռոդոն, Ջորդան Ջեյմս, Դեւիդ Բրուքս, Էթան Ամպադու, Քոնոր Ռոբերտս, Կիֆեր Մուռ, Հարի Ուիլսոն։

Թիմերի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Ուելսում հաղթել է 4:2 հաշվով։

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով