12:50  ,  16 նոյեմբերի, 2023

Արման Ծառուկյան․ Երկրպագուները կարող են ակնկալել իմ լավագույն մրցելույթը

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման 8-րդ համար Արման Ծառուկյանը խոսել է դասակարգման չորրորդ համար, ամերիկացի Բենեիլ Դարիուշի նկատմամբ իր առավելությունների մասին։ Նրանց մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի Օսթին քաղաքում, UFC Fight Night մրցաշարում։

«Երկրպագուները կարող են ակնկալել իմ լավագույն մրցելույթը։ Կլինի լավագույն նոկաուտը։ Վստահ եմ, որ ժամանակից շուտ կավարտվի մենամարը։ Եթե ես ցանկանում եմ հետագայում պայքարել տիտղոսի համար, պետք է նոկաուտով հաղթեմ Դարիուշին, որին շատ եմ հարգում։ Գամրոտի հետ մենամարտից առաջ երբեք հինգ ռաունդ չէի ունեցել։ Հիմա ես ունեմ փորձ, գիտեմ՝ ինչպես բաշխել ուժերը»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է Middle Easy-ին։

2022թ․ հունիսին Ծառուկյանը լեհ Մատեուշ Գամրոտի հետ մենամարտում պարտվել էր մրցավարների միաձայն որոշմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում