00:03  ,  14 նոյեմբերի, 2023

Մ-22 ԵԱ․ Հենրիխ Ճղրիկյանը հաղթեց նոկաուտով (տեսանյութ)

Չեռնոգորիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Հենրիխ Ճղրիկյանը։

91 կգ քաշային բանակային բռնցքամարտիկը երրորդ ռաունդում նոկաուտով պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Ջումկա Ջաիանիին։

Նախորդ օրը հաղթանակով էին մեկանրկել նաեւ 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը։

Հայաստանը կներկայացնեն նաեւ գյումրեցիներ  Ռուդոլֆ Գարբոյանը (ՀՄՄ, 51 կգ), նրա եղբայր Ռուբեն Գարբոյանը (ՀՄՄ, 54 կգ), Երևանի դինամոյական Էրիկ Իսրայելյանը (60 կգ), վանաձորցի Արթուր Շահբազյանը (ԲԿՄԱ, 63, 5 կգ), Գյումրիի քաղաքային ՄԴ-ի սան  Արարատ Հարությունյանը (67 կգ), երևանցի Ռաֆայել Հովհաննիսյանը (ԲԿՄԱ, 86 կգ), երևանցի գերծանրքաշային Հովհաննես Փափազյանը (Նորք-Մարաշ) և երևանցի Էլլիդա Քոչարյանը (Վլ. Ենգիբարյանի անվան ՄԴ) ու  արմավիրցի Սոնա Հարությունյանը (63,5 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում