14:43  ,  12 նոյեմբերի, 2023

ԱԱ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակիչում է, Վաչիկ Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ։

Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը 4 հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ։

98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 հաղթանակից հետո դուսր եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Անտոն Կոնավալովի (ՖԻԱՍ) հետ։

Մարտական սամբոյի 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը եզրափակիչի ճանապարհին 3 հաղթանակ է տարել։ Ոսկե մեդալի համար նա կպայքարի Սայիդ Սայիդովի (ՖԻԱՍ) հետ։

71 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը երկու հաղթանակից հետո, կիսաեզրափակչում 0:1 հաշվով պարտվեց սերբ մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում