15:34  ,  10 նոյեմբերի, 2023

ԱԱ․ Վարսիկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց երրորդ մեդալը։

54 կգ քաշային կարգում Վարսիկ Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր ռումինացի մրցակցին, վերջինս հասել էր եզրափակիչ, և հայ մարզուհին շարունակեց պայքարը՝ սփոփիչ գոտեմարտում պարտության մատնելով ուկրաինացի Սնիժանա Պլիշին։ Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալը վիճարկեց բուլղարացի Տանյա Ռադուլովայի հետ և հաղթեց 4:0 հաշվով։

Ավելի վաղ մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում Սարգիս Վարդանյանը պարտվել էր կիսաեզրափակիչում եւ դարձել բրոնզե մեդալակիր։

Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը մեկնարկել էր հաղթանակով, սակայն պարտություն է կրել կիսաեզրափակչում եւ նույնպես բավարարվել բրոնզե մեդալով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում