12:42  ,  8 նոյեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Էդերսոնի ռեկորդը

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնը դրձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր՝ ամենաարագը հասնելով 50 հաղթանակի այս մրցաշարին մասնակցած դարպասապահների մեջ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 3:0 հաշվով պարտության էր մատնել շվեյցարական «Յանգ Բոյզին»՝ ապահովելով 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Էդերսոնը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին դարպասապահն է, որը, 50 հաղթանակի հասնում է 75 խաղում։

50 հաղթանակներից 4-ը նա տարել է պորտուգալական «Բենֆիկայի» հետ։ Էդերսոնը 2017 թվականին է «Բենֆիկայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում