Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Դորտմունդում մրցեց «Բորուսիայի» հետ եւ հաղթեց 4:0 հաշվով։
Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի պաշտպան Դեոտշանկյուլ Ուպամեկանոն։
«Բավարիան» 26 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բայերից» հետ է 2 միավոր։ «Բորուսիան» չորրորդն է՝ 21 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա»՝ 0:4 (տեսանյութ)
Դեոտշանկյուլ Ուպամեկանո, 4, Հարի Քեյն, 9, 72, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում