This angle @DjokerNole | @RolexPMasters | #RolexParisMasters pic.twitter.com/FQFXV3xKF1
— ATP Tour (@atptour) November 2, 2023
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Փարիզի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստը կամային հաղթանակ տարավ աշխարհի 23-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորի նկատմամբ՝ 4:6, 7:6 (7:2), 6:4։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 39 րոպե։
Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի եւ աշխարհի 54-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերի դիմակայության հաղթողը։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում