Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Փարիզի «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 34-րդ ռակետ, սերբ Լասլո Ջերեի հետ եւ առավելության հասավ 6:4, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 45-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինի դիմակայության հաղթողը։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում