12:33  ,  22 մարտի, 2012

Բալակը կտեղափոխվի MLS

Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Միխայիլ Բալակը ցանկանում է տեղափոխվել ԱՄՆ եւ խաղալ MLS-ում։

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։

Չնայած նրան, որ ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլսն» այլեւս չի հետաքրքրվում Բալակի ծառայություններով, այնուամենայնիվ Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողը ցանկանում է իր ուժերը փորձել MLS-ում։

«Միխայիլը ցանկանում է խաղալ հենց «Նյու Յորք Ռեդ Բուլսում», սակայն ամերիկյան ակումբը պատրաստվում է հրավիրել «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ստիվ Այրլենդին։ Բալակի ծառայություններով հետաքրքվում են «Չիկագոն», «Մոնրեալը», «Սիետլը» եւ «Ֆիլադելֆիան», բայց հիանալի կլիներ, եթե նա Թիերի Անրիի հետ խաղար նույն ակումբում»,- Բալակի գործակալի խոսքը փոխանցում է France Football-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով