18:28  ,  27 հոկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալական «Պորտուի» 24-ամյա բրազիլացի հարձակվող Էվանիլսոնը, որը բելգիական «Անտվերպենի» դեմ արտագնա խաղում (4:1) դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։

Մրցանակին հավակնում էին նաեւ Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը, որը մեկ գոլ էր խփել եւ մեկ գոլային փոխանցում կատարել իսպանական «Սեւիլիայի» դեմ արտագնա խաղում (2:1), գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Դավիդ Ռաումը, որը սերբական «Ցրվենա Զվեզդայի» դարպասը գրավել էր տնային խաղում (3:1) եւ հոլանդական «Ֆեյենորդի» հարձակվող Սանտիագո Խիմենեսը, որը դուբլի հեղինակ էր դարձել Հռոմի «Լացիոյի» դեմ տնային խաղում (3:1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում