09:41  ,  26 հոկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումների արդյունքում՝ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլի հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, շվեյցարական «Յանգ Բոյզի» հարձակվող Մեշակ Էլիան (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), գերմանական «ՌԲ Լայպցիգի» հոլանդացի կիսապաշտպան Չավի Սիմոնսը եւ շոտլանդական «Սելթիկի» ճապոնացի հարձակվող Կիոգո Ֆուրուհասին։

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է նաեւ շաբաթվա լավագույն սեյվերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում