10:06  ,  25 հոկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Օրվա լավագույն սեյվերը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի առաջին չորս խմբերի հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է օրվա լավագույն սեյվերը։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Անանայի կատարմամբ երկու սեյվ է ընդգրկվել քառյակում։ Առանձնացվել են նաեւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխի եւ Միլանի «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերի սեյվերը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթել էր դանիական «Կոպենհագենին», «Բավարիան» 3:1 հաշվով պարտության էր մատնել թուրքական «Գալաթասարային», «Ինտերը» 2:1  հաշվով հաղթել էր ավստրիական «Զալցբուրգին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում