22:37  ,  24 հոկտեմբերի, 2023

ՉԼ․ «Ինտերի» եւ «Բավարիայի» հաղթանակները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերն» ընդունեց ավստրիական «Զալցբուրգին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

19-րդ րոպեին աչքի ընկավ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը (տեսանյութ)։ Գոլային գրոհին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա դեղին քարտ ստացավ 28-րդ րոպեին եւ փոխարինվեց ընդմիջմանը։

57-րդ րոպեին «Զալցբուրգը» վերականգնեց հավասարությունը իսրայելցի կիսապաշտպան Օսկար Գլոչի գոլի շնորհիվ։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հաղթական գոլը 64-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց թուրք կիսապաշտպան Հական Չալհաօղլուն։

«Ինտերը» 7 միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը, «Զալցբուրգը» երրորդն է՝ 3 միավոր։

A խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Ստամբուլում հյուրընկալվեց թուրքական «Գալաթասարային» եւ հաղթեց 3:1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանի, անգլիացի հարձակվող Հարի Քեյնի եւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի գոլերի շնորհիվ։ «Գալաթասարայից» աչքի ընկավ իտալացի հարձակվող Մաուրո Իկարդին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

«Բավարիան» 9 միավորով խմբի առաջատարն է, «Գալաթասարայը» երկրորդն է՝ 4 միավոր։

Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, երրորդ տուր

A խումբ

«Գալաթասարայ» - «Բավարիա»՝ 1:3 (տեսանյութ)

Մաուրո Իկարդի, 30, 11մ - Քինգսլի Քոման, 8, Հարի Քեյն, 73, Ջամալ Մուսիալա, 79

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Կոպենհագեն»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 9 միավոր, «Գալաթասարայ»՝ 4, «Կոպենգահեն» (2 խաղ)՝ 1, «Մանչեսթեր Յունայթեդ» (2 խաղ)՝ 0:

D խումբ

«Ինտեր» - «Զալցբուրգ»՝ 2։1 (տեսանյութ)

Ալեքսիս Սանչես, 19, Հական Չալհանօղլու, 64, 11մ - Օսկար Գլոչ, 57

«Բենֆիկա» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Ինտեր»՝ 7, «Ռեալ Սոսիեդադ» (2 խաղ)՝ 4, «Զալցբուրգ»՝ 3, «Բենֆիկա» (2 խաղ)՝ 0:

B խումբ

«Սեւիլիա» - «Արսենալ»՝ 23:00

«Լանս» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Լանս»՝ 4 միավոր, «Արսենալ»՝ 3, «Սեւիլիա»՝ 2, «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 1:

C խումբ

«Բրագա» - «Ռեալ Մադրիդ»՝ 23:00

«Ունիոն Բեռլին» - «Նապոլի»՝ 23:00

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 6 միավոր, «Նապոլի»՝ 3, «Բրագա»՝ 3, «Ունիոն Բեռլին»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում