Աշխարհի 16-րդ ռակետ, օլիմպիական փոխչեմպիոն, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։
Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 43-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 31-րդ ռակետ, չեխ Իրժի Լեգեչկան։
Erste Bank Open-ի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում