21:56  ,  21 հոկտեմբերի, 2023

«Ինտերը» պարտության մատնեց «Տորինոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում Միլանի «Ինտերը» Թուրինում հյուրընկալվեց «Տորինոյին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

59-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։ 67-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Ավելացված ժամանակում 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 22 միավորով առաջինն է, «Տորինոն» 14-րդ տեղում է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Տորինո» - «Ինտեր»՝ 0:3 (տեսանյութ)

Մարկուս Տյուրամ, 59, Լաուտարո Մարտինես, 67, Հական Չալհանօղլու, 90+4, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով