22:49  ,  14 հոկտեմբերի, 2023

Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի գավաթակիր

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությանում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Նարեկ Մանասյանն (92կգ) առանց պայքարի նվաճեց  ոսկե մեդալ:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը եզրափակիչում պետք է մրցեր Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբեզ Մուհիդինի հետ, որը չներկայացավ մենամարտին:   

Նարեկ Մանասյանը Եվրոպայի գավաթի խաղարկությունում պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր ալբանացի Գելիան Ռայկուին:

Կիսաերզափափակիչում նա 5:0 հաշվով պարտության էր մատնել Հունաստանը ներկայացնող Վագկան Նանիջանյանին:

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականը պայքարն ավարտեց 1 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալներով:

Արծաթե մեդալակիր դարձավ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ,) որը եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բայեր Բատլաեւին:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) եւ Արթուր Բազեյանը (57կգ): Բարեղամ Հարությունյանը կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է Բուլղարիայի ներկայացուցիչ Էրգյունալ Սեբահթինին: Ռուսլան Ասլիկյանը տեխնիկական նոկաուտով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Կուզնեցովին: Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) կիսաեզրափակիչում տեխնիկական նոկաուտով պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսեյ Ալֆիորունին: Արթուր Բազեյանը (57կգ) կիսաեզրափակիում պարտվել է Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարին:

Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներից պարտվել են Արթուր Ղազարյանը (60կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում