19:54  ,  14 հոկտեմբերի, 2023

Եվրոպայի գավաթ. Ռուդոլֆ Գարբոյանը՝ արծաթե մեդալակիր

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս եկած Հայաստանի Ռուդոլֆ Գարբոյանը նվաճեց արծաթե մեդալ:

51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյան եզրափակիչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բայեր Բատլաեւի հետ եւ պարտվեց 0:5 հաշվով:

Ռուդոլֆ Գարբոյանը պայքարը սկսել էր կիսաեզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Մալթան ներկայացնող Ինզաղի Խուերեբին:

Հոկտեմբերի 13-ին եզրափակիչի մենամարտ կանցկացնի նաեւ աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, որը ոսկե մեդալը կվիճարկի Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբեզ Մուհիդինի հետ:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը մրցեց Հունաստանը ներկայացնող Վագկան Նանիջանյանի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով:

Հայաստանի հավաքականը նվաճել է նաեւ 4 բրոնզե մեդալ: 

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) եւ Արթուր Բազեյանը (57կգ): Բարեղամ Հարությունյանը կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է Բուլղարիայի ներկայացուցիչ Էրգյունալ Սեբահթինին: Ռուսլան Ասլիկյանը տեխնիկական նոկաուտով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Կուզնեցովին: Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) կիսաեզրափակիչում տեխնիկական նոկաուտով պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսեյ Ալֆիորունին: Արթուր Բազեյանը (57կգ) կիսաեզրափակիում պարտվել է Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարին:

Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներից պարտվել են Արթուր Ղազարյանը (60կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում