12:45  ,  10 հոկտեմբերի, 2023

ԱԱ․ Ֆուտզալի Հայաստանի թիմի հերթական մարզումը Պորտուգալիայում

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Պորտուգալիայի Պովուա դի Վարզին քաղաքում անցկացրել է հերթական մարզումը՝ պատրաստվելով Պորտուգալիայի դեմ հանդիպմանը աշխարհի առաջնության ընտրական փուլի էլիտ ռաունդի չորրորդ տուրում։

Մրցախաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (հոկտեմբերի 12)։

Երեւանում Պորտուգալիայի հավաքականն առավելության էր հասել 6:5 հաշվով եւ E խմբի առաջատարն է՝ 9 միավոր։ Հայաստանի թիմը երեք պարտությունից հետո վերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում