09:04  ,  10 հոկտեմբերի, 2023

Ա Սերիան Ժիրուին դարպասապահի դիրքում է ընդգրկել 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (տեսանյութ)

Իտալական Ա Սերիան ներկայացրել է 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահի դիրքում նշվել է «Միլանի» 37-ամյա ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն, որը «Ջենոայի» դեմ խաղում ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենիանի հեռացումից հետո ստանձնել էր դարպասապահի դերը եւ դրվագներից մեկում փրկել իր թիմին գոլից։ «Միլանը» հաղթել էր 1:0 հաշվով։

Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաեւ պաշտպաններ Ֆեդերիկո Գատին («Յուվենտուս»), Իլարիո Մոնտերիզին («Ֆրոզինոնե») եւ Լեոնարդո Սպինացոլան («Ռոմա»), կիսապաշտպաններ Մատիաս Վեսինոն («Լացիո»), Ջակոմո Բոնավենտուրան («Ֆիորենտինա»), Լեանդրո Պարեդեսը («Ռոմա»), Ռեյնիերն ու Մատիաս Սոուլեն (երկուսն էլ՝ «Ֆրոզինոնե»), հարձակվողներ Ռոմելու Լուկակուն  («Ռոմա») եւ Վալենտին Կաստելիանոսը («Լացիո»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով