13:04  ,  9 հոկտեմբերի, 2023

ԱԱ․ Հայաստանի հավաքականի մարզումը Պորտուգալիայում (ֆոտո, վիդեո)

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Պորտուգալիայի Պովուա դի Վարզին քաղաքում պատրաստվում է Պորտուգալիայի դեմ հանդիպմանը աշխարհի առաջնության ընտրական փուլի էլիտ ռաունդի չորրորդ տուրում։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Երեւանում Պորտուգալիայի հավաքականն առավելության էր հասել 6:5 հաշվով եւ E խմբի առաջատարն է՝ 9 միավոր։ Հայաստանի թիմը երեք պարտությունից հետո վերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում