10:33  ,  9 հոկտեմբերի, 2023

Եվրոպայի գավաթ․ Հայաստանի հավաքականն առաջին օրն ունի 3 մասնակից

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի գավաթի խաղարկությունում, որն ընդունել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքը։

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմում հանդես կգան Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (96 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի թիմն ունի երեք մասնակից։

60 կգ

Արթուր Ղազարյան - Խոսե Բրոտոնս (Իսպանիա)

63.5 կգ

Նարեկ Հովհաննիսյան - Լաունես Համռաուլի (Ֆրանսիա)

71 կգ

Զավեն Գալստյան - Ալեքսեյ Սկոմորոկհա (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում