13:49  ,  9 նոյեմբերի, 2012

«Բանանցը» բողոքարկեց, մրցավարը որակազրկվեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մրցավարական կոմիտեն որոշում է կայացրել զրկել մրցավար Գեւորգ Եղոյանին Բարձրագույն խմբի առաջնության առաջիկա հինգ տուրերում խաղեր սպասարկելու հնարավորությունից:

Հայաստանի առաջնության շրջանակում կայացած «Բանանց» - «Ուլիս» հանդիպման ընթացքում Գեւորգ Եղոյանը երկու անգամ սխալվել էր՝ չնշանակելով 11 մետրանոց հարված «Ուլիսի» դարպասին: Մրցավարի որոշումները ազդել էին խաղի ելքի վրա, եւ «Բանանցը» բողոք էր ներկայացրել ՀՖՖ:

ՀՖՖ մրցավարական կոմիտեն, քննարկելով «Բանանցի» բողոքն ու ուսումնասիրելով խաղային դրվագները, մրցավարի երկու որոշումներից մեկը համարել է ճիշտ, իսկ մյուսը՝ սխալ: Որոշվել է, որ մրցավարը չի նշանակել ակնհայտ 11 մետրանոց հարվածը, երբ հանդիպման վերջին վայկյաններին Սարգիս Կարապետյանի հարվածից հետո «Ուլիսի» պաշտպանը ձեռքով գնդակը շեղել է անկյունային: Գեւորգ Եղոյանը որակազրկվել է Բարձրագույն խմբի հինգ խաղով:

«Բանանցի» մամուլի քարտուղարություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով