20:47  ,  6 հոկտեմբերի, 2023

ԱԱ․ Հայաստանի հավաքականը պարտվեց Պորտուգալիային՝ 5:6 (տեսանյութ)

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի էլիտ ռաունդի երրորդ տուրում Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընդունեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին եւ պարտություն կրեց 5:6 հաշվով։

Հայաստանի թիմը կրեց երրորդ պարտությունը եւ վերջինն է E խմբում։ Պորտուգալիան 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։


Հայաստան - Պորտուգալիա՝ 5:6

Գոլերը՝ Սանոսյան 10'26'', 37'30'', 38'42'', Կարվալյո 16'39'', 39'17'' (Հայաստան), Բրիտո 10'51'', Պասո 16'09'', 16'51'', Վարելա 17'11'', 22'24'' , Պաուլետա 25'44'' (Պորտուգալիա)

Հայաստան

3. Լուան Մյուլլեր, 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 10. Ժոաո Կարվալյո, 13. Արթուր Մելքոնյան, 23. Ռոդրիգինյո

Պահեստայիններ՝ 6. Նիկիտա Խրոմիխ, 8. Դենիս Նևեդրով, 12. Ֆելիպե Պարադինսկի, 15. Արսենի Պետրոսյան, 16. Լուկաս Ռոզենսկի, 17. Ժուլիո Զանոտտո, 19. Ալբերտ Աղաջանով, 20. Վիտինյո, 21. Գևորգ Մնացականյան

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Պորտուգալիա

1․ Էդու, 8․ Էրիկ, 9․ Ժոաո Մատուշ (ա), 10․ Բրունո Կոելիո, 11․ Պանի Վարելա

Պահեստայիններ՝ 12․ Անդրե Կորեիա, 3․ Թոմաս Պասո, 4․ Աֆոնսո Ժեսուս, 5 Կաչ, 6․ Զիկի, 7․ Նեվես, 13․ Տիագո Բրիտո, 14․ Պաուլետա, 15․ Դիոգու Սանտոս

Գլխավոր մարզիչ՝ Ջորջ Բրազ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում