Աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի եզրափակիչ։
Մեդվեդեւը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 10-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ հաղթեց 6:4, 6:3 հաշվով։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են աշխարհի 7-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները եւ աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում