Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Մարսելին» եւ հաղթեց 4:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը (տեսանյութ)։ Աչքի ընկան նաեւ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին (տեսանյութ) եւ ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին (տեսանյութ)։
ՊՍԺ-ն 11 միավորով երրորդն է, «Մարսելը» 7-րդն է՝ 9 միավոր։ Առաջատարը «Բրեստն» է՝ 13 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Նիցան» ունի 12 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր
ՊՍԺ - «Մարսել»՝ 4:0
Աշրաֆ Հակիմի, 8, Ռանդալ Կոլո Մուանի, 37, Գոնսալու Ռամուշ, 47, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում