21:07  ,  21 սեպտեմբերի, 2023

ՀԲՖ-ի պահանջով ԵԱ-ն չի անցկացվի Բաքվում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պահանջով Բաքվում նախատեսված բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է Չեռնոգորիա: Այդ մասին ֆեյսբուքյան գրառումով հայտնել է ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

«Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ Բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC), որպեսզի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգությանը հարցը, փոխեն մրցավայրը:

EUBC-ին, ուսումանսիրելով իրավիճակը, այսօր որոշում է կայացրել, որ նոյեմբերի 10-ից 21-ը նախատեսված մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Բաքվի փոխարեն կանցկացվի Մոնտենեգրոյում»,- գրել է Հովսեփյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում