20:37  ,  20 սեպտեմբերի, 2023

ԱԱ․ Հայաստանի թիմը պարտվեց Ֆինլանդիային՝ 2:3 (տեսանյութ)

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի երկրորդ տուրի խաղում Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցեց Ֆինլանդիայի հավաքականի հետ։

Հյուրերն առավելության հասան 3:2 հաշվով՝ հաղթական գոլը խփելով վերջին վայրկյաններին։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվել էր Վրաստանի թիմին, Ֆինլանդիան 1:5 հաշվով՝ Պորտուգալիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում