19:55  ,  19 սեպտեմբերի, 2023

ԱԱ․ Հայաստանի թիմի վերջին մարզումը Ֆինլանդիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2024 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում սեպտեմբերի 20-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին։

Հայաստանի թիմը այս հանդիպումից առաջ անցկացրել է վերջին մարզումը։

Էլիտ ռաունդի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում 1:2 հաշվով պարտվել էր Վրաստանի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում