22:33  ,  17 սեպտեմբերի, 2023

Լա Լիգա․ «Սեւիլիայի» առաջին հաղթանակը 4 պարտությունից հետո (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց «Լաս Պալմասին» եւ հաղթեց 1:0 հաշվով։

71-րդ րոպեին աչքի ընկավ բելգիացի կիսպաշտպան Դոդի Լուկեբակիոն։

Վերադարձից հետո «Սեւիլիայում» առաջին հանդիպումն անցկացրեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որն անցկացրեց ամբողջ մրցախաղը։ Նախորդ անգամ նա «Սեւիլիայում» խաղացել էր 2005թ․ օգոստոսի 28-ին։ Այնուհետեւ Ռամոսը հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» եւ Փարիզի ՊՍԺ-ում։

«Սեւիլիան» չորս պարտությունից հետո առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում եւ 3 միավորով 17-րդն է։ «Լաս Պալմասը» նախավերջինն է՝ 2 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Սեւիլիա» - «Լաս Պալմաս»՝ 1:0 (տեսանյութ)

Դոդի Լուկեբակիո, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում