21:52  ,  16 սեպտեմբերի, 2023

«Ինտերը» հաղթեց «Միլանին»՝ 5:1, Մխիթարյանի դուբլը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» հյուրընկալեց «Միլանին» եւ հաղթեց 5:1 հաշվով։

5-րդ րոպեին գեղեցիկ գոլով խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութՆրան գոլային փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։

38-րդ րոպեին իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։

57-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն (տեսանյութ

69-րդ րոպեին խփեց իր երկրորդ գոլն այս խաղում խփեց Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)։ Նա արդյունավետ օգտագործեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի փոխանցումը։

79-րդ րոպեին հաշիվը 4:1 դարձրեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

Ավելացված ժամանակում դաշտի տերերի 5-րդ գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, որին գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերը» 4 հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Միլանը» երրորդն է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ինտեր» - «Միլան»՝ 5:1

Հենրիխ Մխիթարյան, 5, 69, Մարկուս Տյուրամ, 38, Հական Չալհանօղլու, 79, 11մ, Դավիդե Ֆրատեզի, 90+3- Ռաֆայել Լեաու, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով