22:05  ,  12 սեպտեմբերի, 2023

Մխիթարյանն ու Զախարյանը հայտավորված են Չեմպիոնների լիգայի խաղերին

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում իսպանական «Ռեալ Սոսիեդադը» կընդունի Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի անցած եզրափակիչի մասնակից Միլանի «Ինտերին»։ Թիմերը ներկայացրել են հայտացուցակները խմբային մրցաշարի համար։

«Ինտերի» հայտացուցակում ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Ռեալ Սոսիեդադը» հայտացուցակում ընդգրկել է նաեւ թիմի նորեկ, Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին։

«Ռեալ Սոսիեդադ» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

D խմբում ընդգրկված են նաեւ պորտուգալական «Բենֆիկան» եւ ավստրիական «Զալցբուրգը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում