11:20  ,  9 սեպտեմբերի, 2023

Երեւանում վերջին հրաժեշտն են տալիս լեգենդար Ալբերտ Ազարյանին (ուղիղ)

Երեւանում սեպտեմբերի 9-ին վերջին հրաժեշտն են տալիս Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ, վաստակաշատ մարզիչ Ալբերտ Ազարյանին։

Մինչեւ ժամը 13:00-ն վերջին վերջին հրաժեշտի արարողությունը կլինի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում (հասցե՝ Մոսկովյան 3):

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում. հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում