Նյու Յորքում ավարտին մոտեցող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը մրցեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:3), 6:1, 3:6, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 22 րոպե։
Եզրափակիչում Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկովիչը։
Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 65 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում